‘«Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Հենրիխ Մխիթարյանին’

895

Դոնեցկի «Շախտյորը», որտեղից Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռացել է Դորտմունդի Բորուսիա», շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին՝ թիմում անցկացրած ժամանակահտավածի համար և մաղթել հաջողություններ: Դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը ևս հաստատել է Մխիթարյանի՝ դորտմունդյան ակումբ տեղափոխվելու լուրը և նշել, որ ՀՀ ընտրանու ֆուտբոլիստի տրանֆերային գործարքը կազմել է 27,5 մլն եվրո:

«Դոնեցկի «Շախտյորը» և Դորտմունդի «Բորուսիան» կարգավորել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Հենրիխ Մխիթարյանի՝ գերմանական ակումբ տեղափոխվելու համար: Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Հենրիխին՝ «Շախտյոր»-ում անցկացրած ժամանակահատվածի համար և մաղթում նրան հաջողություններ»,- նշված է «Շախտյոր»-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ, «Շախտյոր»-ի կազմում Մխիթարյանն անցկացրել է 106 խաղ և խփել 46 գոլ:

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ ստորագրել է քառամյա պայմանագիր, որը կգործի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:

Նախորդ հոդվածը‘Բնապահպաններն ահազանգում են Սյունիքի բնապահպանական աղետալի վիճակի մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը այսուհետ հանդես կգա 10 համարի մարզաշապիկով’