‘ «Շախտյորն» ու«Բավարիան» կհանդիպեն առաջին անգամ’

775

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում այսօր տեղի կունենա «Շախտյոր»-«Բավարիա» հանդիպումը: Թիմերը մինչ այս որևէ պաշտոնական հանդիպում չեն անցկացրել: Խաղին ընդառաջ ներկայացնում այս թիմերին առնչվող  որոշ հետաքրքրական փաստեր.

  • «Շախտյորը» և «Բավարիան» դեռևս որևէ պաշտոնական հանդիպում չեն անցկացրել: Ուկրաինական թիմերից «Բավարիայի» միակ մրցակիցը եղել է Կիևի «Դինամոն», որի հետ մյունխենցիները 10 խաղն են անցկացրել:
  • 1975 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում տանը «Դինամոյից» նվազագույն հաշվով կրած պարտությունը «Բավարիայի» համար սեփական խաղադաշտում դեռևս միակ պարտությունն է Ուկրաինան ներկայացնող թիմի հետ խաղում:
  • Չեմպիոնների լիգայի վերջին 2 խաղարկություններում «Շախտյորը» Գերմանիայում պարտություններ է կրում. 2013-14թթ. մրցաշրջանում դոնեցկյան թիմը 0:4 հաշվով պարտվեց «Բայերին», իսկ դրանից մեկ տարի առաջ «Բորուսիային»` 0:3 հաշվով:
  • Ուկրաինական թիմը իր առաջին եվրագավաթային տիտղոսը նվաճել է գերմանական թիմի հետ խաղում` 2008-09թթ. խաղաշրջանում ՈւԵՖԱ-ի Գավաթի խաղարկության եզրափակչում 2:1 հաշվով հաղթելով «Վերդերին»:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանը Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սաակաշվիլիին ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Համաձայն չեմ, որ «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն են ՉԼ-ի գլխավոր ֆավորիտները»’