‘«Շախտյորն» ու «Անժին» պայքարում են Միչուի համար’

529

Դոնեցկի «Շախտյորն» ու ռուսական «Անժին» հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր-լիգայում հանդես եկող «Սուոնսիի» կիսապաշտպան Միչուի ծառայություններով, տեղեկացնում է The Daily Mail-ը: Իսպանացի ֆուտբոլիստը «Ռայո Վալեկանոյից» վալիական ակումբ էր տեղափոխվել 2 միլիոն ֆունտ ստերլիգով:

Ներկայումս Միչուն 12 գոլով գլխավորում է անգլիական պրեմիեր-լիգայի գլխավոր ռմբարկուների ցուցակը: Ավելի վաղ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքաել Լաուդրուպը հայտարարել էր, որ ֆուտբոլիստին բաց կթողնեն նվազագույնը 30 միլիոն ֆունտի դիմաց:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստների` 2012թ. ամենասեքսուալ կանայք. Տեսանյութ’