‘
Ավստրիայում իրենց ուսումնամարզական հավաքն անցկացնող «Կրասնոդարն» ու Դոնեցկի «Շախտյորը» հանդիպեցին միմյանց ստուգողական խաղում:
Ավելի ուժեղ գտնվեցին ուկրաինական թիմի ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 2-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Կրասնոդարի» մարզաշապիկով և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Իսկ ահա «Շախտյորի» կազմում բացակայում էին այն ֆուտբոլիստները, ովքեր մեկ շաբաթ առաջ հանդիպում էին անցկացրել իրենց ազգային հավաքականների կազմում` Հենրիխ Մխիթարյանը, Դարիո Սռնան ու Անդրեյ Պյատովը, տեղեկացնում է ArmFootball.com-ը:
Ընկերական հանդիպում
«Շախտյոր» — «Կրասնոդար»՝ 2։1
Դուգլաս Կոստա, 10, Լուիս Ադրիանո, 29 – Մաուրիսիո Պերեյրա, 15
‘