‘Շակիրայի և Պիկեի երեխան այս անգամ իսկապես ծնվել է’

840

Ծնվել է հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրայի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի որդին:

Ինչպես հաղորդել է երգչուհին իր ինտերնետ կայքում, երեխային անվանել են Միլան: Բժիշկների խոսքով, երեխան և մայրն իրենց հիանալի են զգում:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն արդեն շնորհավորել է նշանավոր զույգին առաջնեկի ծննդյան կապակցությամբ: 35-ամյա երգչուհին 10 տարով մեծ է իր ընտրյալից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի զույգը արդեն հաղորդել էր երեխայի ծննդյան մասին: Սակայն հետագայում պարզվել էր, որ այդ հաղորդագրությունը տարածվել է այն օրը, երբ Իսպանիայում նշում են «խաբելու օրը»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով՝ Սիրիայից ռուսաստանցիների տարհանումը վկայում է իրավիճակի վատթարացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան պահանջում է ոչ թուրքական հնությունները՝ օտարերկրյա թանգարաններին վախեցնելու միջոցով ‘