‘
Եթե «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն ցանկանա տեղափոխվել «Մանչեսթր Յունայթեդ», ապա դա հեշտ չի լինի իրականացնել: Բանն այն է, որ նրա քաղաքացիական կինը՝ Շակիրան, դեմ կլինի ֆուտբոլիստի այդ ցանկությանը: Պիկեն և Շակիրան որդի ունեն, և սպասում են իրենց երկրորդ զավակի լույս աշխարհ գալուն: Կոլումբիացի երգչուհին ուզում է, որ իրենց երեխաները մեծանան հենց Կատալոնիայի մայրաքաղաքում: Այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Մանչեսթր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հանդեպ:Չի բացառվում, որ անգլիական գրանդի ղեկավարությունը ֆուտբոլիստի հետ հնարավոր բանակցություններում ընդգրկի մանկունյանցիների նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, ում հետ Պիկեն արդեն աշխատել է «Մանչեսթր Յունայթեդում»:
‘