‘Շահեն Հարությունյանի ընկերները «Ազատություն Շահեն Հարությունյանին» կոչով երթ կանցկացնեն’

1063

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի ընկերները պատրաստվում են «Ազատություն Շահեն Հարությունյանին» կոչով երթ անցկացնել Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթը կմեկնարկի Ազատության հրապարկից:

Հիշեցնենք, որ 2013-ի տարվա նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար  Շանթ Հարությունյանը իր մի քանի համախոհների հետ միասին Ազատության հրապարակից երթով շարժվեց դեպի Բաղրամյան 26՝ իր պահանջները ներկայացնելու իշխանություններին: Երթն ընդհատվեց ոստիկանության միջամտությամբ: 
Շանթ Հարությունյանը եւ նրա համախոհները ձերբակալվեցին, նրանց առաջադրվեց «որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու» մեղադրանք՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Նախորդ դատական նիստին Շանթ Հարությունյանի որդու՝ 17-ամյա Շահեն Հարությունյանի համար դատախազը 5 տարվա ազատազրկում պահանջեց։ Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 22-ին։

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Կզողների» ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Կիևյան կամրջի տակ անձը չպարզված կնոջ դի է հայտնաբերվել’