‘Շահեն Պետրոսյան. «Տեր-Պետրոսյանը կյանքում չի գնա ընդդեմ ինչ-որ բանի, ինքը գնում է հանուն ինչ-որ գաղափարի»’

1152

Նրանք, ովքեր միշտ քննադատել են Լևոն Տեր-Պետրոսյանին, ովքեր ասում էին` «Акела промохнулся», «Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իրենն արել է, չի ստացվել» և այլն, իրենք իրենց մեջ պետք է գտնեն մի ուժ, որի հետևից կարող են գնալ, խնդիրը սա է…

Իմ անձնական կարծիքն այն է, որ մարդիկ չգնան ընտրությունների: Դա իմ ասածն է, Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի բան չի ասել։ Տեր-Պետրոսյանը կյանքում չի գնա ընդդեմ ինչ-որ բանի, ինքը գնում է հանուն ինչ-որ գաղափարի: Ես այս դեպքում ասում եմ, որ պետք է «հակա» գնալ, եթե մեր հասարակությունն այդքան գրագետ է: Բայց հասարակությունն այդքան էլ գրագետ չէ, ես հույս չունեմ մեր հասարակության վրա, մանավանդ երբ մարդիկ շատ չար են և իրենց ճղճիմ անհաջողություններն իրենք միշտ բարդում են ուրիշի վրա, գտնում են մի առաջնորդ և ամեն ինչ բարդում են նրա վրա:

Տվյալ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի վրա են բարդել այդ ամենը: Իրենց չկայացվածությունը, որ իրենք չեն կայացել որպես մարդ, ասում են` Լևոնն ա մեղավոր: Օրինակ` Օսկանյանի և Զուրաբյանի դեպքը. մեկը պատասխանատվության չկանչեց Սերժ Սարգսյանին: Ախր, այս հասարակությունը հիվանդացել է, իրենք միշտ գնահատում են այն մարդուն, ով չի կարող իրենց վնաս հասցնել, և երբեք չեն քննադատում այն մարդուն, ով միշտ իրենց վնաս է հասցնում: Մարդիկ վախենում են Սերժի մասին վատ բաներ ասեն:

Իսկ որ Լևոնը դուրս եկավ ընտրապայքարից, ճիշտ արեց: Հիմա շատերն ասում են` «ինքը 3 տարի առաջ չգիտե՞ր, որ դուրս ա գալու»: Լավ, սաղս էլ գիտեինք, հետո ի՞նչ: Շանս չտվեցիք էդ մարդուն, որ ձեր կյանքը փրկի:

Ժողովուրդը մեղք չունի: Էնշտեյնը մի բան է ասել, որ «ընդհանրապես հասարակության մեջ 5 տոկոսն է ստեղծագործողը և առաջադեմը, և վայ այն հասարակությանը, որն օտարի զգացումով գնում է մեծամասնության ետևից:

Իշխանական վերնախավը միշտ պետք է բաղկացած լինի ստեղծագործող և առաջադեմ մարդկանցից, իսկ մեր մոտ հակառակն է` նախկին կոմսոմոլներ` ռևանշի հասած, գեղցիներ, մի խոսքով` «դվարնյաշկեք»: Այդպիսի «դվարնյաշկեքի», այսինքն` շնային օրենքներով ենք ապրում Հայաստանում, այդքանը: Հայաստանում չկա այդ 5 տոկոսանոց կիրթ, ինտիլիգենտ վերնախավը:

Ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղք ունի, ո´չ էլ հասարակությունը: Այսպիսին է մեր հասարակությունը, և, ցավոք սրտի, Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չի հասունացել այս հասարակության մակարդակին: Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չի իջել այս հասարակության մակարդակին, և հասարակությունը չի բարձրացել իր մակարդակին:

88-90 թթ. էս հասարակությունը Տեր-Պետրոսյանին համարյա Քրիստոս էր դարձրել,  ֆետիշացրել էր: Երբ ինչ-որ մեկից ֆետիշ են սարքում, հետո շատ արագ տեսնում են, որ այդ ֆետիշն իրենց պես հասարակ մարդ է, հիասթափություն են ապրում: Փոխանակ իրենք իրենցից հիասթափվեն, հիասթափվում են այն մարդուց, ում ֆետիշացրել էին: Ուզում եմ ասել, որ այդ ֆետիշիզմը բնորոշ է չկրթված հասարակություններին: Մեր երկրում տարրական կոմերիտական ռեվանշիզմ է, այն, ինչ նրանք չկարողացան  80-ականներին կարիերա անել, 90-ականներին շատ արագ կողմնորոշվեցին:

Մենք էլ ենք մեղավոր, որ մենք դրանց միջից գտել ենք ամենակարիերիստներին, ամենաքծնողներին, ամենասրիկաներին: Այսինքն նրանք, ովքեր պետք է ծառայեին պետությանը, ծառայում են իրենց տիրոջը: Մենք այսպիսի երկիր ենք կառուցել: Ես իմ մեղքը զգում եմ դրանում: Իսկ իմ ասածին ես կավելացնեմ Նիցշեի խոսքերը.  «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»:

Քաղված 168.am-ից (27.12.12)

 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. ԼՂՀ-ում կմեկնարկեն սոցիալական նոր ծրագրեր ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են «Ոսկե Արծվի» հավակնորդները ‘