‘Շահութահարկի գծով Հայաստանը մյուս երկրների շարքում կիսում է 19-25-րդ տեղերը’

992

Երկրների շահութահարկի վարկանիշում Հայաստանը կիսում է 19-25-րդ տեղերը: Այս մասին են վկայում շահութահարկի գծով Եվրոպայի երկրների հետազոտության արդյունքները, որն անց է կացրել ՌԻԱ Ռեյտինգը` հրապարակային տեղեկատվության հիման վրա: Վարկանիշում ընդգրկվել էին Եվրոպայի բոլոր երկրները, աշխարհագրական առումով, ինչպես նաև Ռուսաստանին մոտիկ գտմննվող ԱՊՀ գործընկերները, որոնց վերաբերյալ Եվրոստատը կամ ֆիսկալ մարմիններն ներկայումս ունեին տեղեկություններ: Վարկանիշը կառուցվել է, դասակարգելով երկրներն ըստ շահութահարկի տոկոսադրույքի մեծության:

Ինչպես նշում են ուսումնասիրության հեղինակները, Հայաստանը կիսում է 19-25 տեղերն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են` Ռուսաստանը, Ադրբեջանը, Իսլանդիան, Ղազախստանը, Ֆինլանդիան և Խորվաթիան: Շահութահարկի դրույքաչափը Հայաստանում կազմում է 20%, որը վերջին երեք տարիներին չի փոխվել: Իսկ երկրի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է $ 3208:

Շահութահարկի կորպորատիվ մակարդակով առաջատարն է Ֆրանսիան, 38% դրույքաչափով: Երկրորդ տեղում է Մալթան` 35%, և երրորդ տեղում է Բելգիան` 34%: Առաջատարների հնգյակում են նաև Պորտուգալիան և Իտալիան, որտեղ շահութահարկը համապատասխանաբար կազմում է 31.5% և 31.4%%: Ամենացածր շահութահարկը գանձվոմ է Բուլղարիայում` 10%: Մոլդովայում այն կազմում է 12%, իսկ Կիպրոսում` 12.5%: Ամենացածր շահութահարկ ունեցող երկրների շարքում են նաև Իռլանդիան` 12.5%. Լատվիան և Լիտվան` 15%: 

Նախորդ հոդվածը‘ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու հետ խաղին նախապատրաստվող ֆուտբոլիստների անունները’
Հաջորդ հոդվածը‘Լոռու մարզում ավտովթարի հետևանքով զոհվել են պապը, որդին և թոռը’