‘
Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների գործողություններում օբյեկտիվորեն գոյություն չունեն խուլիգանության հատկանիշներ, եւ ցավալի է, որ այս դատավճռով դատական պրակտիկայում ստեղծվեց շատ վտանգավոր մի նախադեպ, որով նման գործողությունները որակվում են որպես խուլիգանություն: Այս մասին «նոյեմբերի 5-ի» գործով դատավճռի հրապարակումից հետ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արա Զաքարյանը: «Ինչ վերաբերվում է Շահեն Հարությունյանի գործողություններին, ապա ես կնշեմ, որ մեր հասարակությունում գործող բարոյական չափանիշների համաձայն, ծնողի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու դեպքում զավակի կողմից ծնողին պաշտպանելը բարոյապես համարվում է իրավաչափ, եւ այդպես պետք է լինի նաեւ օրենքի տեսանկյունից: Իրավական պետությունում բարոյականությունը իրավունքից ոչնչով չպետք է տարբերակվի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը վճիռը կբողոքարկի վերաքննիչ դատարանում:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարտավոր էր թե՛ Շանթ Հարությունյանին, թե՛ իր ընկերերին անմեղ ճանաչել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից հրապարակեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավճիռը: Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա որդին՝ բերման ենթարկելու պահին անչափահաս Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, դատավճիռը պայմանական չկիրառելու պայմանով:
‘