‘Շանթ Հարությունյանը բերվեց դատարան’

784

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Շանթ Հարությունյանը: Նա դատարան է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկից՝  Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանների ուղեկցությամբ:

Այսօր՝ ժամը 17:00-ին, նշված դատարանում նշանակված է դռնփակ դատական նիստ, որը վարելու է նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Դռնփակ դատական նիստին ներկա է լինելու նաև Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանը վերցված է ուժեղացված հսկողության տակ, և աշխատանքները ղեկավարում է նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը պատրաստ չէ ուժեղ երկրաշարժերի ‘
Հաջորդ հոդվածը‘ Սիվիլիթաս հիմնադրամն ազդարարել է իր ներկայության մեկնարկը Ստամբուլում’