‘Շանթ Հարությունյանի գործով դատաքննությունն ավարտվեց’

1266

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվել է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը:  Դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրական ճառի հրապարակումը նախատեսված է սեպտեմբերի 8-ին:

Այսօրվա դատական նիստի ժամանակ Շանթ Հարությունյանը՝ անդրադարձել է Էդվարդ Նալբանդյանի այցին Թուրքիա, որակել է այն դավաճանական և առաջարկել է փոխել Էդվարդ Նալբանդյանի անունը և դնել հայ-թուրքական արձանագրությունները ստորագրած սովետական Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով՝ Ազքանազ Մռավյան: Ըստ այդմ Հարությունյանը առաջարկել է Սերժ Սարգսյանի անունը դնել Մյասնիկյան:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանների «հոգատար վերաբերմունքի» պատճառով երիտասարդները հայտնվել են բանտում — ՀՔԱՎ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը պետական պարգևներ է շնորհել’