‘Շանթ Հարությունյանի դատավարություն. Լարված վիճակ դատարանի շենքի մոտ և դատական դահլիճում’

1345

Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեկնարկել է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը: Նկատենք, որ դատական նիստի համար ընտրվել է ամենամեծ դահլիճը, սակայն ոչ բոլոր ամբաստանյալների հարազատներն են կարողացել ներկա գտնվել դատական նիստին: Հարազատների բողոքին ի պատասխան՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց դատական նիստը փակված: Այս պահին դատարանի դահլիճում հավաքվածները բացականչում են «ազատություն»:

Դատարանի դիմաց հավաքվել են նաև շուրջ 200 քաղաքացիներ, որոնք նույնպես պահանջում են ազատ արձակել Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին: Նշենք, որ դատարանի մուտքը փակվել է արգելապատնեշներով:

Հավաքվածներից մեկը բերման է ենթարկվել: Դեռևս չստուգված տեղեկություններով, նրա մոտ զենք է եղել, որը նա ուղղել է ոստիկանների վրա:

Նախորդ հոդվածը‘Պետական բյուջեի կատարողականը ընդունվեց ‘
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի դատից առաջ երիտասարդը կրակել է ոստիկանների վրա’