‘Շանթ Հարությունյանի ընկերները երեկ երթ անցկացրին’

729

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի ընկերները «Ազատություն Շահեն Հարությունյանին» կոչով երթ անցկացրին: Երթը Ազատության հրապարակից շարժվեց դեպի կառավարության եւ գլխավոր դատախազության շենքեր: Ակցիայի մասնակիցները պարզել էին «Մենք պահանջում ենք մեր ընկերոջ ազատությունը», «Մենք դեմ ենք 15-ամյա Շահենի ազատազրկմանը»,«Շահեն, մենք քեզ հետ ենք», «Ազատություն քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին եւ տղաներին…» գրությամբ պաստառներ:

Հիշեցնենք, որ 2013-ի տարվա նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար  Շանթ Հարությունյանը, իր մի քանի համախոհների հետ միասին, Ազատության հրապարակից երթով շարժվեց դեպի Բաղրամյան 26՝ իր պահանջները ներկայացնելու իշխանություններին: Երթն ընդհատվեց ոստիկանության միջամտությամբ: 

Շանթ Հարությունյանը եւ նրա համախոհները ձերբակալվեցին, նրանց առաջադրվեց «որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու» մեղադրանք՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Նախորդ դատական նիստին Շանթ Հարությունյանի որդու՝ 15-ամյա Շահեն Հարությունյանի համար դատախազը 5 տարվա ազատազրկում պահանջեց։ Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 22-ին։


Նախորդ հոդվածը‘Եվրոպական դատարանը ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին’
Հաջորդ հոդվածը‘Հանրաքվե Շոտլանդիայում. Ելիզավետա II-ը խորհուրդ է տալիս լավ մտածել’