‘Շանթ Հարությունյանի` հարազատների հետ տեսակցելու արգելքը հանվել է’

946

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, Շանթ Հարությունյանի՝ հարազատների հետ տեսակցության արգելանքը հանված է քննիչ Ռոբերտ Տոնոյանի կողմից: Այս մասին Tert.am-ին հայտնել է Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը։ «Տեսակցության արգելքը հանել են երեկ երեկոյան: Ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել»,-ասել է Ռուզան Բադալյանը։ 

Հիշեցնենք, որ մի քանի օր Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» բովանդակությամբ պաստառի ներքո նստացույց անցկացնելուց հետո «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013-ի նոյեմբերի 5-ին հայտարարեց, որ իր մի քանի համախոհների հետ մահակներով ու ճայթռուկներով  գնաց գրավելու նախագահական նստավայրը: Ոստիկանության ուժերը կասեցրին նրա երթը եւ ձերբակալեցին Հարությունյանին եւ նրա համախոհներին: Նախաքննական մարմինն արգելում էր Շանթ Հարությունյանին տեսակցել իր հարազատների հետ: Դեկտեմբերի 24-ին այս պատճառով Հարությունյանը կալանավայրում հացադուլ հայտարարեց, որը դադարեցրեց հունվարի 10-ի առավոտյան, այն բանից հետո, երբ նրա առողջությունը կտրուկ վատացել էր:  

Նախորդ հոդվածը‘Քանի՞ տոննա աղ կարող է ուտել միջին վիճակագրական քաղաքապետը մեկ գիշերվա ընթացքում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն երրորդ փորձից նվաճեց «Ոսկե գնդակը» (լուսանկարներ)’