‘Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի դեմ ռազմագիտության ուսուցիչը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն’

664

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքում գրառում էր կատարել, որտեղ պատմել է իր և ռազմագիտության ուսուցչի՝ մայոր Գրիգորյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ մայորը մոտեցել էր Շահենին՝ ուժեղ հարված հասցնելով կրծքավանդակին: Այս դեպքի կապակցությամբ Հրաչյա Գրիգորյանը դիմել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին եւ հաղորդում ներկայացրել:

Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության հայտարարությունը.

Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 1999 թ. ծնված Շ. Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք: 

Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կրկին խոշոր վարկ է վերցնում. Այս անգամ՝ 125 մլն դոլար ԱՄՀ-ից’
Հաջորդ հոդվածը‘Ջ.Ուորլիք. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են հրադադարի շուրջ համաձայնագրի պահպանում’