‘Շանթ Հարությունյան. Ինձ մի պաշտպանեք այլևս, այլ այսօրվանից պաշտպանեք Հայկին’

1616

Շանթ Հարությունյանը Հայկ Կյուրեղյանի քայլը համարում է հերոսական։ Այս մասին Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

«Ինձ մի պաշտպանեք այլևս, այլ այսօրվանից պաշտպանեք Հայկին, ով կատարել է հերոսական քայլ և կալանավորվել է: Նրան մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով: Նրան 4-7 տարվա ազատազրկում է սպառնում»,- հոր խոսքերն է փոխանցել Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի մեկնարկից քիչ առաջ, Հայկ Կյուրեղյանը դատարանի շենքի առաջ օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա-Խորվաթիա. Հյուրերը՝ Յուտի Նիսիմուրայի մրցավարական սխալների զոհ( տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն անցկացրել է խորհրդակցություն՝ ՃԵԿ խախտումների համար նախատեսված տուգանքների չափի վերաբերյալ’