Շանհայի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր մշակութային-զվարճանքի օբյեկտները Չաննին շրջանում՝ կորոնավիրոսով վարակվելու դեպքերի աճի կապակցությամբ։
Նախորդ օրը քաղաքում հայտնաբերվել են երեք հաստատված դեպք և ավելի քան 30 վիրուսակիր՝ առանց ախտանշանների։
Խոսքը պարային և համերգային հաստատությունների, ինտերնետ-սրճարանների, թատրոնների և մշակութային զվարճանքի այլ օբյեկտներին է վերաբերում։ Մի քանի փողոցում դադարեցվել է կինոթատրոնների աշխատանքը։
Առայժմ արգելքը սահմանվել է հինգ օրով, մնացած հակահամաճարակաբանական միջոցառումները կախված կլինեն քովիդի տարածման իրավիճակից։
Շանհայում բոլոր հասարակական վայրերում պահանջում են ներկայացնել բացասական թեստ, որն արվել է վերջին 72 ժամվա ընթացքում։
Փոխանցում է tass.ru-ն։