‘Շառլեռուայում սպանված անձը ԱԷԿ-ի պահապան չի եղել’

1431

Շաբաթ օրը Բելգիայի դատախազությունը հերքել է ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե Շառլեռուա քաղաքում սպանված մարդը ԱԷԿ-ի պահապան է եղել, գրում է Livre թերթը:

Ավելի վաղ Derniere Heure թերթը տեղեկացրել էր, թե Բելգիայի «Տինաժ» ատոմակայանի անվտանգության աշխատակիցներից մեկին սպանված են գտել, նրա անցագիրը գողացել են: Սպանությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Շառլեռուա քաղաքում:

Դատախազության տվյալներով՝ սպանվածը պահակախմբի անդամ Դիդիե Պրոսպերոան է, որին, ենթադրաբար, սպանել են, երբ նա զբոսնելիս է եղել իր շան հետ: Տղամարդու մարմնի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել: Ոստիկանությունը, որպես հանցագործության դրդապատճառ, դիտարկում է կողոպուտի վարկածը: Ահաբեկիչների մասնակցության վարկած չի քննարկվում, նշել են գերատեսչությունում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել են տեղական լրատվամիջոցները, բելգիական ԱԷԿ-երը մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչական գործողություններ իրականացրած ահաբեկիչների գերակա թիրախն են եղել, սակայն դատախազությունն այդ լուրը չի հաստատել: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Պատիվ էր խաղալ մեր ավագի հետ»’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ համակարգողի կարծիքով՝ Բելգիայի ԱԷԿ-երը կարող են կիբեռգրոհների ենթարկվել’