‘
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կազմակերպել: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով КАI գործակալությունը:
Նշենք, որ ապրիլի 12-ին Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս տարի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու ուսուցիչ. եկեղեցու ողջ պատմության ընթացքում այդ տիտղոսին արժանացել են ընդամենը 36 սրբեր:
‘