‘Շատ լավ լուր Պարույր Հայրիկյանի համար. Մամուլ’

1330

Պարույր Հայրիկյանին հիվանդանոց այցելած գործիչները պատմում են, որ մի քանի զավեշտալի էպիզոդ է եղել: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով Հայրիկյանին, ձեռքը դրել է ուսին ու հարցրել` Պարույր, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ: Երբ Հայրիկյանը տնքացել է, Հովհաննիսյանը շրջվել է ներկաների կողմն ու ասել, կարծում եմ` ինքնազգացողության խնդիր չէ, ինքնակայացման խնդիր է: Ավելի ուշ Հայրիկյանին այցի գնացած վարչապետը մտնելով ասել է. «Պարույր, 2 լուր ունեմ, մեկը` լավ, մյուսը` շատ լավ»: Երբ Հայրիկյանը հետաքրքրությունից բացել է աչքերը, Սարգսյանն ասել է. «Լավ լուրն այն է, որ դու արագ ապաքինվում ես, իսկ շատ լավ լուրն այն է, որ CNN-ն ամբողջ օրը քեզ է ցույց տալիս»:

Նախորդ հոդվածը‘Մեր հարևանը կրկին մեզանից մի քայլ առաջ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանը կրկին տխուր հուշեր է արթնացնում. Մամուլ’