‘
Երեկ արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջինիս: Բայց, Սարգսյանը ուղերձով չի սահմանափակվել, եւ իր կողմից ներմուծված՝ արտաքին քաղաքականության «լավագույն» ավանդույթների համաձայն, որոշել է մի քանի ժամ անց նորից շնորհավորել Պուտինին՝ այս անգամ արդեն զանգահարելով վերջինիս: ՌԴ նախագահին հղված ուղերձն ու մի քանի ժամ անց կատարած հեռախոսազանգի մասին տեղեկությունները հրապարակված են Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում:
Նշենք, որ քանի որ հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցելու է ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը նա առիթ կունենա նաև երրորդ անգամ՝ այս անգամ դեմ առ դեմ շնորհավորել Պուտինին:
‘