‘«Շատ մարդկային մարդ». ամենշաբաթյա հաղորդում Պուտինի մասին’

1486

«Ռոսիա-1» պետական հեռուստաալիքը հեռարձակել է «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդումը, որն ամբողջությամբ նվիրված է Ռուսաստանի նախագահի աշխատանքին ու հանգստին:

Առաջին հաղորդումը եթեր է դուրս եկել սեպտեմբերի 2-ին: Նախագահին գովաբանել են լավ ֆիզիկական վիճակի, աշխատանքային լարված ժամանակացույցի, երեխաների հանդեպ սիրո և կենսաթոշակային փոփոխությունները մեղմացնելու համար:

Նոր հաղորդաշարով ենթադրվում է, որ ամեն շաբաթ լրագրող Վլադիմիր Սոլովյովն ու նրա հյուրերը պատմելու են Պուտինի աշխատանքի մասին: Առաջին հաղորդման հյուրը՝ նախագահի մալո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդաշարը բնութագրել է որպես փորձ՝ ցուցադրելու պետության ղեկավարի անցկացրած շաբաթը:

Փորձագետների կարծիքով՝ նման հաղորդաշարի ի հայտ գալը, որի մասին, ի դեպ, ազդարարվել է միայն այն եթեր տալու նախորդ օրը, կարող է բացատրվել Պուտինի վարկանիշի անկմամբ:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Տեղի կունենա Սեւակ Արամազդի «Մի մեծ լուսաբաց» գրքի շնորհանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Ռամոս. Կուրտուան հրաշալի դարպասապահ է, բայց պետք չէ մոռանալ Նավասի գերազանց մրցաշրջանները’