‘Շարլ Ազնավուր. Եթե հայերն ու հրեաներն ապրել չուզենային, ապա վաղուց կանհետանային երկրի երեսից’

1287

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ 89 տարեկանում երգում: Ինչին ես միշտ պատասխանում եմ, որ կյանքը հավերժական շարժիչ է: Մենք ծնվում ենք, որ հետո կրկին մեռնենք, դրա համար էլ հարկավոր է ապրել երկար և փառահեղ կյանքով: Եվ եթե մեր երկու ժողովուրդները` հայերն ու հրեաներն ապրել չուզենային, ապա մենք վաղուց կանհետանայինք երկրի երեսից: Այս մասին Թել-Ավիվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շարլ Ազնավուրը:

«Իմ ընկերները, ֆրանսիացիներն ու հրեաները, քաջ տեղյակ են հայկական ողբերգությանը, և ընդհանրապես, ինձ թվում է, որ այդ մասին տեղյակ են բոլորը: Բայց իսրայելցիներն ունեն «ցեղասպանույթուն» բառի հետ կապված պրոբլեմ, քանի որ իրենց լեզվով այն թարգմանվում է որպես «Շոա», ինչն անմիջապես ասոցացվում է եվրոպական հրեաների, այլ ոչ թե հայ ժողովրդի ողբերգության հետ: Ինձ թվում է, որ այստեղ է ողջ հանելուկը: Իմ կինը բողոքական է, ես՝ քրիստոնյա, թոռս այժմ ապրում է հրեական ընտանիքում, թոռնուհիս ալժիրցի է՝ մահմեդական, որդուս կինը եռանդուն կաթոլիկ է: Իսկական ընտանիք` Benetton! Եվ մենք լավ յոլա ենք գնում միմյանց հետ: Եվ եթե մենք չենք կարողանում հասկանալ միմյանց, ապա դա միայն մեր մեղքն է: Նշանակում է, որ մենք չենք ուզում հասկանալ և ընդունել մյուսին», — ասել է Ազնավուրը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցերին:

Պատասխանելով հերթական հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք նա հայերի ցեղասպանության հարցը բարձրացնել ֆրանսիական կառավարությունում, Ազնավուրը կեսկատակ պատասխանել է, որ նոյեմբերի 22-ին պետք է հանդիպի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ: «Մենք հին բարեկամներ ենք, և ես հաճույքով նրա հետ ժամանակ կանցկացնեմ: Կցանկանայի նաև այցելել Հայֆա, որտեղ չեմ եղել արդեն 60 տարի, այնտեղ, հավանաբար, ամեն ինչ արդեն փոխվել է»,-հաղորդում է Արմինֆոն՝ հղում անելով culbyt.com-ին: Իսկ այն հարցին, թե որ երգերն է պատրաստվում կատարել նոյեմբերի 23-ին Թել-Ավիվում կայանալիք համերգին, Ազնավուրը պատասխանել է. «Ես չեմ սիրում իմ «ռեպերտուարը»: Միշտ երգում եմ այն, ինչ ցանկանում եմ երգել տվյալ պահին: Ճիշտ է, վերջին ժամանակներս սկսել եմ մոռանալ բառերը, դրա համար էլ ինձ մոտ պահում եմ  ծոցատետր՝ երգերի բառերով»:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ընդդիմությունը խորհրդարանից վռնդել է վարչապետ Ազարովին’