‘Շարմազանովը կոչ է անում դատապարտել Ալիեւին եւ Սերժ Սարգսյանին’

2217

«Ալիեւը գնաց շատ հեռուն եւ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրեց իսլամաֆոբիայի մեջ: Ղարաբաղյան հիմնահարցին կրոնական երանգ տալը անթույլատրելի եւ դատապարտելի է, եւ նման կրոնական երանգ հաղորդողներին պետք է միջազգային հանրությունը` թե մահմեդական, թե քրիստոնեական, խիստ գնահատական հնչեցնեն»:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ

02.02.2016

***

Ստորեւ ներկայացնում ենք մեկ հատված 2007 թվականի հոկտեմբերի 19-ին` «Լոս Անջելես Թայմս» թերթին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցից:

Թիմ Քավանո-Որքա՞ն մեծ է կրոնի դերը այդ հարցում (նկատի ունի հարաբերությունները հարեւանների հետ-հեղ.)՝ հաշվի առնելով, որ երկու երկրները, որոնց մասին խոսում ենք, առավելապես մուսուլմանական երկրներ են, իսկ Հայաստանը հիմնականում քրիստոնեական երկիր է։

Սարգսյան-Մենք բավականին երկար ժամանակ խուսափել էինք խոսել այդ գործոնի մասին եւ հաշվի առնել դա։ Ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերություններում, այլ նաեւ հարեւան Ադրբեջանի հետ։ Սակայն մեր ցանկությունից անկախ այդ գործոնն առկա է, եւ այն շատ մեծ է։ Այդ գործոնը նույնքան մեծ է, որքան մենք կարող ենք երկարացնել այն հազարամյակներով։ Եւ այդ գործոնը թերեւս հակամարտության միակ պատճառն է։ Մեզանից արեւելք քրիստոնյաներ չկան։ Եւ եթե ես կարող եմ օգտագործել այդ բառը, ապա կարելի է ասել, մենք գտնվում ենք քրիստոնեության եզրին։ Բայց այդ եզրը ունի ամորտիզացիոն խնդիրներ։ Եւ այդ խնդիրը մենք ունենք երկար ժամանակ։ (Դեսպան Թաթուլ Մարգարյանը ինչ-որ բան է շշնջում Սերժ Սարգսյանի ականջին)։

Սարգսյան — Դեսպանն ինձ հիշեցնում է, որ ասեմ, որ մենք հիանալի հարաբերություններ ունենք բազմաթիվ մուսուլմանական երկրների հետ։ (Սենյակը թնդում է ծիծաղից)»։

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Մի կործանեք երկիրը’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթեր» – «Լիվերպուլ» 2-0․ Ջեյմի Վարդիի դուբլը հաղթանակ է պարգևում (տեսանյութ)’