‘
Երեկ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել է Երևանի թիվ 19 դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին, վերջիններիս հորդորել լավ սովորել և մեծ տեղ հատկացնել ընթերցանությանը՝ ընրելով ճիշտ գրքեր:
«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Հետաքրքիր է՝ ի՞նչ կպատասխաներ Էդուարդ Շարմազանովը, եթե աշակերտները նրան հարցնեին, թե հատկապես ո՞ր առարկաները պետք է լավ սովորել, որպեսզի իր նման՝ այդ տարիքում դառնան բարձրաստիճան պաշտոնյա: Ամենայն հավանականությամբ նա կպատասխաներ, որ պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնել լեզուների վրա: Ավելի ճիշտ՝ լեզվի: Ավելի ճիշտ՝ լեզվի կիրառման: Այդ դեպքում դա իսկապես կլիներ որ միայն «բաց դաս», այլև փորձի փոխանակում:
Ինչ վերաբերվում է «ճիշտ գրքեր կարդալու» հորդորին, ապա այստեղ Շարմազանովը ակնհայտորեն դժվար կացության մեջ է դրել աշակերտներին, որքանով տեղյակ ենք՝ Սերժ Սարգսյանի ելույթների և ճառերի լիակատար ժողովածուն առայժմ լույս չի տեսել: Իսկ մենք չենք կարծում, թե անձամբ պրն Շարամազանովի համար դրանից ավելի «ճիշտ գիրք» գոյություն ունենա:
‘