‘Շարմազանովի նոր «տրյուկը». «ՉԻ»’

2526

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Անդրադառնալով ոչ իշխանական քաղաքական ուժերի` սահմանադրական փոփոխությունների նկատմամբ բացասական դիրքորոշմանը, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե «ինչի՞ն են նրանք դեմ, եթե փաստաթուղթը դեռ չկա»:

«ՉԻ»- Էդուրադ Շարմազանովի համար, երևի չափազանց դժվար է հասկանալը, որ փաստաթուղթը, ճիշտ է, դեռ չկա, բայց դրա հիմնական բովանդակությունը հայտնի է: Ավելին` Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, թե անձամբ ինքը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին, որը ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, բայց պարոն Շարմազանովը, չգիտես ինչու, տարակուսանք չի հայտնել, թե «շեֆ, չհասկացա, ինչի՞ն ես դեմ, եթե փաստաթուղթը դեռ չկա»:

Բայց գաղափարն ընդհանուր առմամբ լավն է և կարելի է կիրառել տարբեր իրավիճակներում: Օրինակ, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը մի օր հայտարարի, թե պատրաստ է ինչ-ինչ նկատառումներով ազատագրված տարածքները հանձնել, որևէ մեկն իրավունք չպիտի ունենա դեմ արտահայտվել: Որովհետև «ինչի՞ն են նրանք դեմ, եթե փաստաթուղթը դեռ չկա»:

Այ, կստորագրվի` դրանից հետո ինչքան ուզում եք դեմ եղեք:

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ-ն կրկին աճպարարությամբ է զբաղված. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն հերքում է մինչև վերջին շունչը. «Հրապարակ»’