‘Շարունակվում են 13 տարեկան տղայի որոնողափրկարարական աշխատանքները’

949

Այսօր` փետրվարի 19-ին, ժամը 9.00-ին վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար և հատուկ ջրափրկարարկան ջոկատները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4-րդ հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչև ժամը 00.25-ը իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Դեպքի վայրում է գտնվել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նախորդ հոդվածը‘«Россия 2» հեռուստաընկերությունը հաղորդում է պատրաստել Յուրա Մովսիսյանի մասին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի դատախազությունը հետաքննում է ավելի քան 700 կալանավորների մահվան պատճառները’