‘
2015 թվականի հունվարի 12-ին Արդարադատության խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը, ըստ որի` Սուրիկ Կոստանյանը դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն է ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Արդարադատության խորհուրդը 2015 թվականի հունվարի 12-ի թիվ ԱԽ-1-Ո-3/2015 որոշմամբ, դիմել է Սերժ Սարգսյանին` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Գևորգի Կոստանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են Սերժ Սարգսյանի՝ 16.01.2015թ. հրամանագրով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Նշենք նաև, որ Սուրիկ Կոստանյանը ՀՀ գլխավոր Գևորգ Կոստանյանի հայրն է:
‘