‘Շենգավիթում եւ Էրեբունիում ջուր չի լինի’

2266

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` հուլիսի 22-ին ժամը 01.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Սևանի, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու  փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-ից-14, Արշակունյաց պող. 40-ից-67, Չեխովի փող. 1-ից-13,  Մանթաշյան փող. 28-ից-70` զույգ և 53-ից-91` կենտ համարների,

Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պող. 32, 34 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

Նախորդ հոդվածը‘Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում` հրդեհավտանգ իրավիճակ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ. Էրդողանի ձեռնարկած միջոցառումներն անընդունելի են’