‘Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել. Ներսում մարդ է եղել’

1211

Երեկ ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ և արգելափակվել, ներսում քաղաքացի կա ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ըստ նախնական տվյալների՝ վերելակի ճոպանը դուրս է եկել անիվից, ինչի հետևանքով վերելակը սահել է ցած:

Ըստ աղբյուրի, հրշեջ-փրկարարները վերելակի ծառայության աշխատակցի հետ համատեղ 20-ամյա Է. Հ.-ին անվնաս դուրս են բերել վերելակից:

Նշեննք, որ նման դեպքերը տեղի են ունենում Երևանի քաղաքապետարանի անփույթ և անպատասխանատու աշխատանքի պատճառով: Նշենք միայն, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար քաղաքապետարանը ավելի քիչ գումար է ծախսում, քան՝ թափառող շների ոչնչացման համար: Թափառող կենդանիների վնասազերծման համար 2013 թ. 219 մլն դրամ է  ծախսվել, իսկ վերելակների վերանորոգման համար՝ 85 մլն դրամ: 

Նախորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ են հայտարարել երեք կալանավոր’
Հաջորդ հոդվածը‘Ինտերնետային մալուխի վթար Վրաստանում’