‘«Շերեմետևոյի» կայանատեղիում Իլ-96 ինքնաթիռ է բռնկվել’

1102

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի կայանատեղիում այրվել է Իլ-96 ինքնաթիռը: Սակայն արտակարգ պատահարը չի անդրադարձել օդանավակայանի աշխատանքի վրա:

«Իլ-96 ինքնաթիռը դուրս էր հանվել շահագործումից, սակայն գտնվում էր օդանավակայանի տարածքի կայանատեղիում: Անհայտ պատճառներով այնտեղ հրդեհ է բռնկվել: Այժմ հրդեհը մարում են»,- Интерфакс-ին հաղորդել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդել են ԱԻՆ-ից, հրդեհի տարածման վտանգ չկա, օդանավակայանը աշխատում է սովորական ռեժիմով: Արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհի մեկուսացմանը մասնակցում են 18 միավոր տեխնիկա և 63 մարդ:

Նախորդ հոդվածը‘ԻԻՀ դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Քաղաքավարին, խորամանկը, ռոմանտիկն ու «մեր խեղճ Յորիկը»’