‘
Sukhoi Superjet100 օդանավի աղետը տեղի է ունեցել կիրակի երեկոյան:
Օդանավը Մոսկվայից թռչում էր Մուրմանսկ: Թռիչքից 28 րոպե անց ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել շտապ վերադառնալ մայրաքաղաքի Շերեմետևո օդանավակայան:
Վատ եղանակային պայմանների պատճառով վայրէջք կատարել հաջողվել է միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով շարժիչները բռնկվել են, ապա կրակը տարածվել է օդանավի ետնամասում:
Զոհվել է 41 մարդ, հաղորդել են Քննչական կոմիտեից: Հաջողվել է փրկել 33 հոգու և անձնակազմի չորս անդամների: Վեց հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երեքի վիճակը ծանր է:
Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել:
Փոխանցում է ria.ru-ն:
‘