‘
Մոսկովյան Շերեմետևո օդանավակայանը ճանաչվել է Եվրոպայի լավագույն օդանավակայանը՝ ուղևորների սպասարկմամբ: Այս մասին հայտարարել է Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI), հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Շերեմետևոն առաջին ռուսական օդանավակայանն է, որին հաջողվել է այս վարկանիշի առաջատարը դառնալ և արժանանալ պրոֆեսիոնալ փորձագետների, ինչպես նաև ուղևորների նախապատվությանը»,- լրագրողներին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:
ACI-ի տնօրենն իր հերթին ընդգծել է, որ Շերեմետևոն կարողանում է համատեղել ուղևորների թվի զգալի աճը և մատուցվող ծառայությունների բարձր մակարդակը:
‘