‘Շերը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Ցեղասպանությունը’

887

Հայկական ծագմամբ ամերիկացի հռչակավոր երգչուհի Շերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

«Ես զայրույթի զգացում չունեմ Թուրքիայի ժողովրդի հանդեպ՝ 100 տարի առաջ տեղի ունեցածի համար, բայց ես կարծում եմ, որ [Թուրքիայի] իշխանությունները պետք է ճանաչեն Ցեղասպանությունը», — Թվիթերի իր միկրոբլոգում գրել է երգչուհին:

Նա նաեւ վերհիշել է իր մեծ մոր պատմած պատմությունները՝ «Թուրքերն եկան 2 գյուղ, գնդակահարեցին տղամարդկանց եւ տղաներին, բռնաբարեցին կանանց եւ աղջիկներին»: 

Նախորդ հոդվածը‘Գարի Նևիլ. Յայա Տուրեն մոլախոտ է, որից պետք է ազատվել’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը կառավարությունը «ճոխացնելու» վրա շուրջ $500 000 է ծախսել – Hetq.am’