‘Շիմոն Պերես. Մերձավոր Արևելքում խաղաղության հնարավորությունները մեծացել են’

1385

Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունները մեծացել են, որովհետև երկու կողմերն էլ հասկանում են, որ դա այլընտրանք չունի, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Պերեսը դառնում է 90 տարեկան, նա մոլորակի ամենատարեց նախագահն է: Պերեսի խոսքերով՝ ինքը 100 %-ով համոզված է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն անկեղծորեն շահագրգռված է մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրով:

Հիշեցնենք, որ այս շաբաթ իսրայելական և պաղեստինյան պատվիրակությունները վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցություններն են անցկացրել, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘2 օր առաջ բանակում մահացած զինծառայողի մորը չեն կարողանում հայտնել որդու մահվան մասին’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը’