Շինարարության կառավարման նոր ձևաչափ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով․ MK-ն սկսում է գործունեությունը

1107

Հայաստանի շինարարական ոլորտում ձևավորվում է աշխատանքի նոր մշակույթ, որի նպատակն է պարզեցնել և արագացնել կառուցապատման գործընթացները՝ նվազեցնելով վարչական բարդությունները։ Շուկա է մուտք գործում MK ընկերությունը, որը առաջարկում է շինարարության ամբողջական կառավարում «մեկ պատուհանի» սկզբունքով։

Ընկերությունը հանդես է գալիս որպես միջնորդ քաղաքացու, բիզնեսի և պետական կառույցների միջև՝ ստանձնելով նախագծերի համակարգման և իրականացման ամբողջական պատասխանատվությունը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին խուսափել բազմակի կառույցների հետ առանձին գործելու անհրաժեշտությունից և կենտրոնանալ արդյունքի վրա։

Նախաձեռնության կարևոր առավելություններից է նաև ժամանակի խնայողությունը․ մասնագիտական թիմի ներգրավմամբ թույլտվությունների ստացման և նախագծերի համաձայնեցման գործընթացը զգալիորեն արագացվում է։

MK ընկերությունը պաշտոնապես կսկսի իր գործունեությունը մայիսի 1-ից՝ պատրաստ լինելով համագործակցել ինչպես անհատ կառուցապատողների, այնպես էլ խոշոր բիզնեսների հետ՝ առաջարկելով համալիր և համակարգված լուծումներ։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին