‘Շինարարության պատճառով Սայաթ-Նովա փողոցում փլվածք է առաջացել ‘

696

ԱԻՆ-ը հաղորդում է, որ այսօր, ժամը 10.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում առկա է ճանապարհահատվածի փլվածք: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքի բակում իրականացվում է բազմաֆունկցիոնալ շենքի շինարարություն (պատվիրատու «Լարկո գրուպ» ՍՊԸ, շինարարությունն իրականացնում է «Հիդրոտեխմոնշին» ՍՊԸ-ն), ինչից ճանապարհահատվածին առաջացել են ճաքեր: Դրանք, սակայն, ԱԻՆ-ի կարծիքով, չեն խոչընդոտում քաղաքացիների անցուդարձը և իրենցից վտանգ չեն ներկայացնում. շինհրապարակը արգելափակված է թիթեղյա պարիսպով:  

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը Կիևում որոշել է այլընտրանքային իշխանություն ձևավորել’
Հաջորդ հոդվածը‘Սայաթ-Նովա պողոտայի խնդրահարույց շինարարության վայրում քանդվել է բակ մտնող ճանապարհը. Տեսանյութ’