‘«Շիրակը» մեկ խաղ կխաղա առանց հանդիսական, Խաշմանյանը որակազրկվել է 10, նրան հարվածողը՝ 5 խաղով’

1831

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Օրակարգում է եղել «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի հարցը։ Կարգապահական կոմիտեն որոշել է՝

«Շիրակ»-«Ալաշկերտ» (ԲԽ031) խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար` 2.1 «Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանի (N 559) մրցակցի մարզչին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` որակազրկել 5 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:

2.2 «Շիրակ» թիմին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` մեկ խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:

2.3 «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի (N 1023) անվայել պահվածքի (3-րդ դեպք) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` որակազրկել 10 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 200000 դրամ:

Նախորդ հոդվածը‘«Այաքս»-ի նախկին կիսապաշտպանը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. «Կլասիկոները Մոուրինյոյի օրոք հիշեցնում էին «Աստղային պատերազմները»’