‘
Սպասվում էր, որ Ժամանակավորապես մրցելույթները դադարեցրած Գյումրիի «Շիրակը» դիմելու է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS) բողոքարկելու ՀՖՖ բողոքարկման կոմիտեի` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի աշխատակից Արարատ Հարությունյանի կողմից պայմանավորված խաղ կազմակերպելու համար ակումբին յոթ միլիոն դրամով տուգանելու, առաջնությունում թիմի արդյունքները 12 միավորով նվազեցնելու մասին որոշումը:
Football365.am-ի տեղեկություններով «Շիրակը» չի դիմել Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS): Ակումբը դա կարող էր անել Բողոքարկման կոմիտեի որոշումը ստանալուց հետո` 21 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ «Շիրակը» կամավոր հրաժարվել է եվրագավաթներին մասնակցելուց: Չէր բացառվում, որ նույնիսկ չհրաժարվելու դեպքում ՈւԵՖԱ-ն կորոշեր որակազրկել ակումբինհամաձայն այս որոշման:`
Ակումբի գլխավոր, երկրորդ ու ֆուտզալի թիմերից բացի, իրենց մրցելույթներն էին դադարեցրել նաև մանկապատանեկան թիմերը:
Հավելենք, որ «Շիրակի» լեգեոներները, բացառությամբ Լի Յորոյի, որը դեռ Գյումրիում է, վաղուց հեռացել են թիմից: Նրանցից Սոլոմոն Իմե Ուդոն և Իգոր Ստանոևիչը արդեն համալրել են Երևանի «Բանանցի» շարքերը: Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստներին, ապա վերջիններս նույնպես ազատ գործակալի կարգավիճակ են ստացել և փորձում են այս ընթացքում նոր ակումբներ գտնել:
Հիշեցնենք, որ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը հայտարարել էր, որ «Շիրակը» կվերադառնա առաջնություն միայն ՀՖՖ նախագահի և ամբողջ անձնակազմի հրաժարականից հետո:
‘