‘«Շիրակը» «Պարտիզանի» հետ կմրցի հուլիսի 17-ին և 24-ին’

824

Չեմպիոնների լիգայի 2-րդ որակավորման փուլի Շիրակ – Պարտիզան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին ժամը 17:00` Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Այն կսպասարկի չեխական մրցավարական բրիգադը` Լիբոր Կովարիկի գլխավորությամբ: Չեխ մրցավարը 2-րդ անգամ է ժամանելու Հայաստան: Նա եղել է 2010 թ. Հայաստան-Իսպանիա խաղի 4-րդ պաշտոնյան:

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 24-ին ժամը 22:45-ին Բելգրադի «Պարտիզան» մարզադաշտում: Հանդիպման գլխավոր մրցավարը կիպրոսցի Յանիս Անաստասիուն է:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի երազը ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալությունների հերթական ալիքն է բարձրացել’