‘Շիրակի մարզում սպանել են ռեկտորի եղբորը’

1282

Այսօր 17:10 ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիից ոչ հեռու գտնվող Գետք գյուղի տարածքում անհայտ տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է 1964 թվականին ծնված Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով և բռնության հետքերով, այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ Քր․ օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն կրելը):

Հարություն Գրիգորյանը Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:

«Առավոտը» տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ, Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում. Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Նրան կրակել ու գցել են փոսը:  4 հատ փամփուշտ են հայտնաբերել մարմնից, մեկը` փորի կողմում, մյուսը նստատեղի, 3-րդ թևի, քաշքշուկի հետքեր ևս կան:

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’