‘ Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացիներից 1-ը զոհվել է, 2-ը հիվանդանոցում են’

1005

Հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21:40-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 81-ամյա Ֆիլիպ Ավետիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99.5 կմ հատվածում իր վարած Վազ 2107 մակնիշի MMN 079 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Հակոբ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 82 PR 082 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ֆ. Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Վրաստանի քաղաքացիներ՝ 69-ամյա Լարիսա Սահակյանն ու 46-ամյա Նաիրա Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: 

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն արագացված կարգով կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Մասիսում ավտոմեքենայի թալանը հովանավորվում է իրավապահների կողմի՞ց. «Հրապարակ»’