‘Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական է ներկայացրել’

782

Շիրակի մարզպետ ԱշոտԳիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Գիզիրյանի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում էին այսօր առավոտից, և նշվում էր, թե պատճառը Շիրակի մարզում իշխանության թեկնածուի ստացած ձայներն են: Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում մեծ տարբերությամբ պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ ներկայացուցիչները Ազատության հրապարակում են’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Գիզիրյան. Ես ընդունել եմ իմ պարտությունը’