‘
«Շիրակ» ակումբը նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հունիսի 30-ին կայանալիք ՀՖՖ անդամների ժողովի հետ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
Շիրակ ֆուտբոլային ակումբը անհրաժեշտ է համարում հանրությանը լրացուցիչ ներկայացնել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ամբողջ կողմից իրականացվող ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնք առանց կասկածի ուղղված են ՀՖՖ-ն՝ ներկայիս ղեկավարության կողմից սեփականաշնորհնելուն։
Այսպես, դեռ 08.06.2018թ․ ՀՖՖ ցանկանում էր անկացնել ՀՖՖ անդամների ժողով, սակայն, անդամներին չէր տրամադրել ժողովի օրակարգը, որ հանրությունը և անդամները հնարավորություն չունենային ծանոթանալ օրակարգին։ Շիրակ ՖԱ-ն այդ մասին տեղեկացրեց ՀՖՖ-ին և ՀՖՖ որոշեց վերացնել խախտումը, հետաձգեց Ժողովը մինչև 30.06.2018՝ տրամադրելով Ժողովի օրակարգը։ Բայց, որպես նման գործողության վրեժ, այդ օրակարգից առաջ ՀՖՖ գործկոմը որոշում կայացրեց կասեցնել Շիրակ ՖԱ-ի անդամությունը և օրակարգ ներառել Շիրակ ՖԱ-ին ՀՖՖ անդամությունից զրկելու հարցը։ Այդ գործողությունները բացարձակապես վրեժի զգացումով ՀՖՖ կանոնադրության և կիրառելի օրենսդրության խախտում են և ուղղված են Շիրակ ՖԱ-ին մինչև Ժողովը և Ժողովի ընթացքում ցանկացած առաջարկ ներկայացնելու և քվեարկելու իրավունքներից զրկելուն։
ՀՖՖ-ն նշված գործողություններով, ինչպես նաև Ժողովի օրակարգի մեջ ընդգրկված հարցերով թույլ է տալիս ՀՖՖ կանոնադրության և կիրառելի օրենսդրության բազմակի խախտումներ՝ հետապնդելով բացառապես մի նպատակ՝ նվազեցնել ՀՖՖ այն անդամների քանակը, որոնք կարող են ինքնուրույն կարծիք արտահայտել ՀՖՖ ժողովին և լրացնել ՀՖՖ անդամների քանակը ձևական և/կամ ընդհանրապես չգործող իրավաբանական անձ անդամներով, որոնք մշտապես ՀՖՖ ազդեցությամբ կկայացնեն ՀՖՖ ղեկավարության կողմից ընտրված որոշումները՝ ձայնից զրկելով ՀՖՖ այն անդամներին, որոնք իրական ֆուտբոլային գործունեություն են իրականացնում։
Թվարկենք․
ՀՖՖ կանոնադրության 5-րդ գլխի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՖՖ-ի անդամագրման, անդամության կասեցման և հեռացման մասին որոշումները կայացնում է ՀՖՖ անդամների Ժողովը։ Եթե այս հարցը տրված է Ժողովին, ապա ՀՖՖ գործկոմը իրավունք չուներ կասեցնել Շիրակ ՖԱ-ի անդամությունը՝ անկախ ՀՖՖ կանոնադրության մեկնաբանություններից։
Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը չի պարունակում որևէ դրույթ հասարակական կազմակերությունների (իրավաբանական անձանց միությունները օրենքի ուժով պարտավոր են վերակազմակերպվել հասարակական կազմակերպության) անդամների՝ հասարակական կազմակերպության անդամությունը կասեցնելու վերաբերյալ։ Հետևաբար, ՀՀՖ կանոնադրությունը ՀՀՖ անդամությունը կասեցնելու հնարավորություն նախատեսող դրույթների մասով հակասում է գործող ՀՀ օրենսդրությանը և չի կարող կիրառվել։ Նշենք, որ նման հնարավորություն նույնպես չեր նախատեսում իրավաբանական անձանց միությունները կանոնակարգող և ներկայումս ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրութներով։
ՀՖՖ-ն վաղուց պետք է վերագրանցվեր Հասարակական Կազմակերպության և Կանոնադրության այդ դրույթները, որոնք հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը պետք է դուրս գային ՀՖՖ կանոնադրությունից։
Ավելացնենք, որ ՀՖՖ այս ժողովը ընդհանրապես ՀՖՖ կանոնադրության համաձայն չի կարող քննարկել Շիրակ ՖԱ-ի անդամության դադարեցման հարցը և նման որոշում կայացվելու դեպքում այն միանշանակ անվավեր է և վիճարկվելու է ՀՖՖ կանոնադրությամբ և օրենքով նախատեսված կարգով։
2018թ․ հունիսի 30-ին կայանալիք ՀՖՖ 16-րդ հերթական ժողովի օրակարգի համաձայն թվով 12 նոր կազմակերպությունների ՀՖՖ-ին նպատակ ունի անդամագրել։ Այդ կազմակերպություններից 3-ը՝ «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ, «Վ․ Սարգսյանի անվ․ Հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ, «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ հիմնադրվել են հենց ՀՖՖ-ի կողմից։ Այս ընկերությունները գտնվում են ՀՖՖ ղեկավարության ազդեցության տակ և կատարելու են վերջիններիս ցանկացած հանձնարարություն։ Այսինքն, արդար քվեարկություն որևէ հարցով դրանց ներգրավելուց հետո չի լինի։
Նշված գործողությունը խախտում է ՀՖՖ կանոնադրությունը, քանի որ ՀՖՖ կանոնադրության 5-րդ գլխի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՖՖ-ի անդամ կարող են դառնալ ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբները և ֆուտբոլ խաղի զարգացմանը նպաստող, ֆուտբոլին առնչվող ցանկացած այլ ոչ առևտրային կազմակերպություն, որը զբաղվում է ֆուտբոլի տարբեր ճյուղերի զարգացմամբ կամ ֆուտբոլին առնչվող տարբեր գործառույթներով։
Նախատեսվող երեք անդամները առևտրային կազմակերպություններ են և ստեղծված են ՀՖՖ կողմից։ Ցանկացած ողջամիտ անձ կարող է հասկանալ, որ եթե ՀՖՖ-ն գործունեության ոճ դարձնի իր կողմից ստեղծված ընկերություններին անդամագրել, ապա մի քանի տարուց ՀՖՖ-ն կունենա 20 սեփական ընկերություն և ՀՖՖ-ի կողմից ստեղծված իրավաբանական անձինք միշտ կապահովեն առավելագույն քվե ՀՖՖ-ի ղեկավարության սեփականատիրական ցանկությունների համար։
Այսպիսով, այս գործողությամբ խախտվում է ՀՖՖ կանոնադրությունը, քանի որ առևտրային կազմակերպությունը ըստ գործող կանոնադրության ՀՖՖ անդամ չի կարող լինել և խախտվում է արդարության սկզբունքը, որ ՀՖՖ անմիջական ենթակայության տակ գտնվող անդամներ են ներգրավվում։
Ընդհանրապես ՀՖՖ ներկայիս անդամների մի մասը և նախատեսվող 12 անդամների հիմնական մասը Ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեություն չեն իրականացնում։ Դրանց հիմնական մասը ՀՖՖ ղեկավարության կողմից անձամբ կամ նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ գրանցված ձևական իրավաբանական անձիք են, որոնք որևէ իրավունք չունեն Ֆուտբոլի քաղաքականություն որոշել ՀՀ-ում՝ նվազեցնելով իրական ֆուտբոլային ակումբների ազդեցությունը ՀՖՖ-ում։
Երկար տարիներ այս քաղաքականությունը վարվել է և այժմ ՀՖՖ վերակազմավորումից առաջ, երբ պետք է ընտրվի ՀՖՖ նոր նախագահ, ներգրավվում են լրացուցիչ ձևական ՀՖՖ անդամներ, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը ցանկացած հարցով ապահովի իր անհրաժեշտ քվեները։ Չենք ցանկանում հայտարարել, որ դրանք ընտրությունների կեղծում են, բայց պետք է պնդենք, որ ՀՖՖ քվեարկությունները ազնիվ և արդար չեն կարող լինել նման հանգամանքներում։
Շիրակ ՖԱ-ն կշարունակի իրականացնել ցանկացած անհրաժեշտ իրավական և հասարակական գործողություն, որը լույս կսփռի ՀՖՖ ղեկավարության ապօրինի գործողությունների վրա և անհրաժեշտ կլինի Շիրակ ՖԱ-ի իրավունքների պաշտպանության համար։
««Շիրակ» ֆուտբոլային ակումբը անհրաժեշտ է համարում հանրությանը լրացուցիչ ներկայացնել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ամբողջ կողմից իրականացվող ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնք առանց կասկածի ուղղված են ՀՖՖ-ն՝ ներկայիս ղեկավարության կողմից սեփականաշնորհնելուն։
Այսպես, դեռ 08.06.2018թ․ ՀՖՖ ցանկանում էր անկացնել ՀՖՖ անդամների ժողով, սակայն, անդամներին չէր տրամադրել ժողովի օրակարգը, որ հանրությունը և անդամները հնարավորություն չունենային ծանոթանալ օրակարգին։ «Շիրակ» ՖԱ-ն այդ մասին տեղեկացրեց ՀՖՖ-ին և ՀՖՖ որոշեց վերացնել խախտումը, հետաձգեց Ժողովը մինչև 30.06.2018՝ տրամադրելով Ժողովի օրակարգը։ Բայց, որպես նման գործողության վրեժ, այդ օրակարգից առաջ ՀՖՖ գործկոմը որոշում կայացրեց կասեցնել «Շիրակ» ՖԱ-ի անդամությունը և օրակարգ ներառել «Շիրակ» ՖԱ-ին ՀՖՖ անդամությունից զրկելու հարցը։ Այդ գործողությունները բացարձակապես վրեժի զգացումով ՀՖՖ կանոնադրության և կիրառելի օրենսդրության խախտում են և ուղղված են «Շիրակ» ՖԱ-ին մինչև Ժողովը և Ժողովի ընթացքում ցանկացած առաջարկ ներկայացնելու և քվեարկելու իրավունքներից զրկելուն։
ՀՖՖ-ն նշված գործողություններով, ինչպես նաև Ժողովի օրակարգի մեջ ընդգրկված հարցերով թույլ է տալիս ՀՖՖ կանոնադրության և կիրառելի օրենսդրության բազմակի խախտումներ՝ հետապնդելով բացառապես մի նպատակ՝ նվազեցնել ՀՖՖ այն անդամների քանակը, որոնք կարող են ինքնուրույն կարծիք արտահայտել ՀՖՖ ժողովին և լրացնել ՀՖՖ անդամների քանակը ձևական և/կամ ընդհանրապես չգործող իրավաբանական անձ անդամներով, որոնք մշտապես ՀՖՖ ազդեցությամբ կկայացնեն ՀՖՖ ղեկավարության կողմից ընտրված որոշումները՝ ձայնից զրկելով ՀՖՖ այն անդամներին, որոնք իրական ֆուտբոլային գործունեություն են իրականացնում։
Թվարկենք․
ՀՖՖ կանոնադրության 5-րդ գլխի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՖՖ-ի անդամագրման, անդամության կասեցման և հեռացման մասին որոշումները կայացնում է ՀՖՖ անդամների Ժողովը։ Եթե այս հարցը տրված է Ժողովին, ապա ՀՖՖ գործկոմը իրավունք չուներ կասեցնել «Շիրակ» ՖԱ-ի անդամությունը՝ անկախ ՀՖՖ կանոնադրության մեկնաբանություններից։
Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը չի պարունակում որևէ դրույթ հասարակական կազմակերությունների (իրավաբանական անձանց միությունները օրենքի ուժով պարտավոր են վերակազմակերպվել հասարակական կազմակերպության) անդամների՝ հասարակական կազմակերպության անդամությունը կասեցնելու վերաբերյալ։ Հետևաբար, ՀՀՖ կանոնադրությունը ՀՀՖ անդամությունը կասեցնելու հնարավորություն նախատեսող դրույթների մասով հակասում է գործող ՀՀ օրենսդրությանը և չի կարող կիրառվել։ Նշենք, որ նման հնարավորություն նույնպես չեր նախատեսում իրավաբանական անձանց միությունները կանոնակարգող և ներկայումս ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրութներով։
ՀՖՖ-ն վաղուց պետք է վերագրանցվեր Հասարակական Կազմակերպության և Կանոնադրության այդ դրույթները, որոնք հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը պետք է դուրս գային ՀՖՖ կանոնադրությունից։
Ավելացնենք, որ ՀՖՖ այս ժողովը ընդհանրապես ՀՖՖ կանոնադրության համաձայն չի կարող քննարկել «Շիրակ» ՖԱ-ի անդամության դադարեցման հարցը և նման որոշում կայացվելու դեպքում այն միանշանակ անվավեր է և վիճարկվելու է ՀՖՖ կանոնադրությամբ և օրենքով նախատեսված կարգով։
2018թ․ հունիսի 30-ին կայանալիք ՀՖՖ 16-րդ հերթական ժողովի օրակարգի համաձայն թվով 12 նոր կազմակերպությունների ՀՖՖ-ին նպատակ ունի անդամագրել։ Այդ կազմակերպություններից 3-ը՝ «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ, Վ․ Սարգսյանի անվ․ «Հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ, «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ հիմնադրվել են հենց ՀՖՖ-ի կողմից։ Այս ընկերությունները գտնվում են ՀՖՖ ղեկավարության ազդեցության տակ և կատարելու են վերջիններիս ցանկացած հանձնարարություն։ Այսինքն, արդար քվեարկություն որևէ հարցով դրանց ներգրավելուց հետո չի լինի։
Նշված գործողությունը խախտում է ՀՖՖ կանոնադրությունը, քանի որ ՀՖՖ կանոնադրության 5-րդ գլխի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՖՖ-ի անդամ կարող են դառնալ ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբները և ֆուտբոլ խաղի զարգացմանը նպաստող, ֆուտբոլին առնչվող ցանկացած այլ ոչ առևտրային կազմակերպություն, որը զբաղվում է ֆուտբոլի տարբեր ճյուղերի զարգացմամբ կամ ֆուտբոլին առնչվող տարբեր գործառույթներով։
Նախատեսվող երեք անդամները առևտրային կազմակերպություններ են և ստեղծված են ՀՖՖ կողմից։ Ցանկացած ողջամիտ անձ կարող է հասկանալ, որ եթե ՀՖՖ-ն գործունեության ոճ դարձնի իր կողմից ստեղծված ընկերություններին անդամագրել, ապա մի քանի տարուց ՀՖՖ-ն կունենա 20 սեփական ընկերություն և ՀՖՖ-ի կողմից ստեղծված իրավաբանական անձինք միշտ կապահովեն առավելագույն քվե ՀՖՖ-ի սեփականատիրական ցանկությունների համար։
Այսպիսով, այս գործողությամբ խախտվում է ՀՖՖ կանոնադրությունը, քանի որ առևտրային կազմակերպությունը ըստ գործող կանոնադրության ՀՖՖ անդամ չի կարող լինել և խախտվում է արդարության սկզբունքը, որ ՀՖՖ անմիջական ենթակայության տակ գտնվող անդամներ են ներգրավվում։
Ընդհանրապես ՀՖՖ ներկայիս անդամների մի մասը և նախատեսվող 12 անդամների հիմնական մասը Ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեություն չեն իրականացնում։ Դրանց հիմնական մասը ՀՖՖ ղեկավարության կողմից անձամբ կամ նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ գրանցված ձևական իրավաբանական անձիք են, որոնք որևէ իրավունք չունեն Ֆուտբոլի քաղաքականություն որոշել ՀՀ-ում՝ նվազեցնելով իրական ֆուտբոլային ակումբների ազդեցությունը ՀՖՖ-ում։
Երկար տարիներ այս քաղաքականությունը վարվել է և այժմ ՀՖՖ վերակազմավորումից առաջ, երբ պետք է ընտրվի ՀՖՖ նոր նախագահ, ներգրավվում են լրացուցիչ ձևական ՀՖՖ անդամներ, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը ցանկացած հարցով ապահովի իր անհրաժեշտ քվեները։ Չենք ցանկանում հայտարարել, որ դրանք ընտրությունների կեղծում են, բայց պետք է պնդենք, որ ՀՖՖ քվեարկությունները ազնիվ և արդար չեն կարող լինել նման հանգամանքներում։
«Շիրակ» ՖԱ-ն կշարունակի իրականացնել ցանկացած անհրաժեշտ իրավական և հասարակական գործողություն, որը լույս կսփռի ՀՖՖ ղեկավարության ապօրինի գործողությունների վրա և անհրաժեշտ կլինի «Շիրակ» ՖԱ-ի իրավունքների պաշտպանության համար։
‘