‘Շիրմաքար՝ Դոնալդ Թրամփի համար’

1472

Նյու Յորքի Կենտրոնական պարկում շիրմաքար է հայտնվել, որի վրա գրված են ամերիկացի քաղաքական գործիչ, միլիարդատեր Դոնալդ Թրամփի անունը և ծննդյան թիվը: Այդ մասին տեղեկացնում է NY Daily News-ը:

Ըստ երևույթին՝ շիրմաքարը տեղադրվել է կիրակի՝ մարտի 27-ին: Նրա վրա գրված է. «Ստիպիր Ամերիկային կրկին ատել» (Make America hate again): Այս նախադասությունը Թրմափի նախընտրական կարգախոսի նմանակն է՝ «Կրկին հզոր դարձրու Ամերիկան» (Make America great again):

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ շիրմաքարը երկար չի մնացել  իր տեղում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Բորենիների «շկոլան» (Սիվիլնեթ)’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Կարյակինը՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող’