‘Շղթայական վթար տնօրենների մասնակցությամբ’

1471

Shamshyan.com-ը հայտնում է երեկ Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի մասին: Ըստ այդմ, երեկ ժամը 17:50-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի թիվ 13 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ, 60-ամյա Տանյա Խաչատրյանը, վարելով Volkswagen մակնիշի 02 ՕՏ 800 համարանիշի ավտոմեքենան, բախվել է մայթեզրի մոտ կայանված Իսակովի պողոտայի բնակիչ, 42-ամյա Սամվել Սահակյանին պատկանող Mercedes մակնիշի 10 ՕՕ 909 համարանիշի և Նորագյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Խաչատրյանին պատկանող Mercedes մակնիշի 53 VD 555 համարանիշի ավտոմեքենաներին: Վթարից հետո 53 VD 555 համարանիշի Mercedes-ը, ինքնաբերաբար ընթանալով առաջ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Վարդան Մելիքյանին, որից հետո Mercedes-ը առջևի մասով ընդհարվել է առջևում կայանված Կոմիտասի 48 Ա շենքի բնակիչ, 51-ամյա Արա Թադևոսյանին պատկանող KIA մակնիշի 22 ԼԼ 992 համարանիշի ավտոմեքենային, իսկ KIA-ն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով, ընդհարվել է իր առջևում կայանված Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Բարությանին պատկանող Mercedes մակնիշի 23 ՕՍ 700 համարանիշի ավտոմեքենային: Վթար-վրաերթի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանը և հետիոտն Վ. Մելիքյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Տ. Խաչատրյանն աշխատում է «Վելլի Բեյ» ՍՊԸ-ի տնօրեն, Mercedes-ի վարորդ Ս. Սահակյանն աշխատում է «Սամվել Սահակյան» ԱՁ-ի տնօրեն, KIA-ի վարորդ Ա. Թադևոսյանն աշխատում է «Անահիտ Ղազարյան» ԱՁ-ի տնօրեն: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը մեկնում է Վիլնյուս’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎԳ դատապարտում է ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունը’