‘Շմայսը փախավ լրագրողների հարցերից (տեսանյութ)’

1475

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանից («Շմայս») այսօր փորձում էինք պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք, ըստ մամուլի հրապարակումների, նա է հրահանգել Արշակ Սվազյանին (որը, ըստ մեր հավաստի տեղեկությունների, Մովսիսյանի վարորդն է եղել) հարձակում գործել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա:

Հիշեցնենք, որ օրերս Առաքել Մովսիսյանը News.am կայքի հետ զրույցում, մեկնաբանելով քաղաքական ու հասարակական գործիչների դեմ վերջին բռնությունները, հայտարարել է. «Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել»:
Այսօր, սակայն, սովորաբար իր ու իր կուսակիցների «թասիբը պահող» Շմայսն ԱԺ-ում հնարավորինս խուսափում էր լրագրողների հետ շփումներից:  Նախ, նա, իրեն հատուկ «հայրենասիրական բարեկրթությամբ» մերժեց լրագրողներին հարցազրույց տալ՝ «դավայ, դավայ, սաղդ դավայ» ասելով, ապա բառացիորեն փախավ ԱԺ շենքից՝ շարունակելով լռության ուխտը:

Ինչպես տեղեկացրել ենք, Արամ Մանուկյանին մարմնական վնասվածք հասցնելու մեջ կասկածվող՝ Թալին քաղաքի բնակիչ Արշակ Սվազյանը ժամանակին աշխատել է Առաքել Մովսիսյանի մոտ: Նա նախկինում դատապարտվել է ադամանդի մաքսանենգ վաճառքով զբաղվելու համար: Սվազյանն այսօր ստորագրությամբ ազատ է արձակվել:  

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Բոյկոտ ԱԺ-ում. Ովքեր էին մնացել ՀՀԿ կողքին (Տեսանյութ)’