‘Շմելցեր. «Ցանկանում ենք հաջող ելույթներով Յուրգեն Կլոպի համար սուպերհրաժեշտ կազմակերպել»’

1195

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը կարծում է, որ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում իր թիմն արժանի հաղթանակ է տոնել «Պադերբորնի» նկատմամբ (3:0): Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Շմելցերն ընդգծել է, որ ուրախ է հատկապես Հենրիխ Մխիթարյանի համար, ով վերոնշյալ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Սա շատ արժանի հաղթանակ է: Այսօր մենք կարողացանք լիովին իրագործել խաղի համար նախատեսված ծրագիրը, բարդ հանդիպում էինք ակնկալում: Հանգստություն պահպանեցինք, լավ ֆուտբոլ ցուցադրեցինք և հնարավորություններ ստեղծեցինք:

Առաջին գոլը վստահություն հաղորդեց մեր հարձակմանը, դրա համար կարողացանք հարձակվողական հրավառություն կազմակերպել: Ես ուրախ եմ հատկապես Միկիի (Հենրիխ Մխիթարյանի) համար, ուրախ եմ, որ նա գոլ խփեց»,-ասել է Շմելցերը և հավելել, որ ցանկանում են հաջող ելույթներով Յուրգեն Կլոպի համար սուպերհրաժեշտ կազմակերպել:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բորուսսիայից», իսկ դորտմունդյան ակումբի ղեկավարությանն արդեն զբաղված նոր մարզչի փնտրտուքով:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Ամբողջ թիմը հրաշալի աշխատանք կատարեց և շատ կարևոր 3 միավոր վաստակեց»’
Հաջորդ հոդվածը‘Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը. Հայաստանի հավաքականի առաջին պարտությունը’