Դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել բելգիական «Անդերլեխտի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Շմեյխելի նախորդ ակումբը ֆրանսիական «Նիսն» էր, որի կազմում վերջինս 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 46 հանդիպման և այդ խաղերից 13-ում սեփական դարպասը պահել անառիկ։
36-ամյա դարպասապահը նախկինում խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիում», «Լիդս Յունայթեդում» և «Լեսթեր Սիթիում»։ «Լեսթերի» կազմում Շմեյխելը 2015/16 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն։ Կասպեր Շմեյխելը 91 հանդիպման է մասնակցել նաև Դանիայի ազգային հավաքականում։